Ավստրալացի 3 կանայք կռվել են սուպերմարկետում զուգարանի թղթի համար

 

Ավստրալիայի սուպերմարկետներից մեկում կորոնավիրուսի ֆոնին երեք կին կռիվ են սարքել զուգարանի թղթի փաթեթի համար:Կանանց վեճն ու կռիվը նկարահանվել է և համացանցում արդեն հավաքել է ավելի քան 4 միլիոն դիտում:

Կադրերում երևում է, որ երկու կանանց զամբյուղները լցված են զուգարանի թղթի փաթեթներով, երրորդ կինն էլ դա անարդար համարելով, փորձել է նրանցից մեկ փաթեթ վերցնել: Դրանից հետո կանանց միջև կռիվ է բռնկվել, ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր:

Երեք կանանցից երկուսը ստիպված են եղել ներկայանալ ոստիկանական բաժանմունք կռվին մասնակցելու համար, նրանց գործով դատը նշանակված է ապրիլի վերջին:

Կորոնավիրուսի տարածման ֆոնին, Ավստրալիայի բնակիչներ սկսել են մեծ քանակությամբ զուգարանի թուղթ, պահածոյացված սնունդ և դեղամիջոցներ գնել, ինչի պատճառով սուպերմարկետներից շատերը սկսել են վաճառքի քանակի սահմանափակումներ դնել այս ապրանքների վրա: Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ