Մահացել է «Դայակներ» ֆիլմի երկվորյակ եղբայրներից մեկը

Ամերիկացի դերասան Դևիդ Փոլը մահացել է 62 տարեկան հասակում: Դերասանը կյանքից հեռացել է նախօրեին՝ իր ծննդյան տարեդարձից երկու օր առաջ: Նրա մահվան լուրը հաստատել է երկվորյակ եղբայր Փիթերը: Դերասանի մահվան պատճառներից մասին դեռևս չի նշվում:

Որոշ տվյալներով՝ դերասանը մահացել է քնած ժամանակ:

Դևիդ և Փիթեր Փոլերը հանդիսատեսին հայտնի են դարձել 1980-ականներին մի շարք ֆիլմերից, որոնցից հատկապես «Դայակները» կինոկատակերգությունը երկվորյակներին համաշխարհային հռչակ բերեց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ