Բացառիկ կադրեր. Ինչպես է վարչապետ Փաշինյանը կանխում քաղաքացու ինքնասպանության փորձը

Ինչպես ավելի վաղ հայտնել էին, ժամեր առաջ համացանցում հայտնվեց ինֆորմացի այն մասին, որ վարչապետ Փաշինյանին հաջողվել է կանխել:

Մարզերի շրջայցից վերադաձող վարչապետը մեքենայից նկատել է մարդկանց բազմությունը և ցած նետվել փորձող քաղաքացուն: Նա կանգնեցրել է մեքենան, մոտեցել, զրույցել քաղաքացու հետ, որը արդեն անցել էր վտանգավոր եզրագիծը:

Դեպքի վայրում եղել են նաև ոստիկանության աշխատակիցները, ԱԻՆ-ը և շտապ օգնության մեքենաները:

Վարչապետին հաջողվել է համոզել քաղաքացուն և հետ կանգնեցնել նրան այդ քայլից:

Կամրջից նետվել փորձող տղամարդուն վարչապետը նստեցրել է իր մեքենան ու միասին գնացել են:

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր տեսանյութով, որտեղ երևում է, թե իչպես է վարչապետը կանխում քաղաքացու ինքնասպանության փորձը:

Բացառիկ կադրեր Ինչպես է վարչապետ Փաշինյանը կանխում քաղաքացու ինքնասպանության փորձը

Posted by Taron Chakhoyan on Saturday, March 7, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ