Իրաքում տղամարդը կյանքից դժգոհելուց հետո ուղիղ եթերում մահացել է

Իրաքում տղամարդը մահացել է ուղիղ եթերում այն բանից հետո, երբ լրատվամիջոցի ներկայացուցչին բողոքել է երկրից, ինչի մասին վկայում է Al Sumaria-ի տեսանյութը:

Նկարահանումներն իրականացվել են Բաղդադի Al Yarmouk հիվանդանոցում: Նա լրագրողներին բացատրել է, որ մարզում աշխատանք չկա, և մարդիկ հոգնել են հայրենիքում եղած խնդիրներից:

«Ինչպե՞ս կարող եմ լռել՝ մարդիկ տառապում են», – ասել է նա լրագրողին:

Մեկ այլ տեսախցիկ նկարահանել է նրա դիմումը բժիշկներին, որոնց մոտ նա ցանկացել է բուժվել: Նա բռնել է բժշկի ձեռքը, որից հետո սկսել է ընկնել: Մի քանի հոգի վազել և բռնել են նրան:

Հարազատները պատմել են, որ տղամարդը հիվանդացել է այն բանից հետո, երբ իշխանությունները վերցրել են նրա խանութներից մեկը: Միևնույն ժամանակ, հիվանդանոցում պնդում են, որ տղամարդը նրանց մոտ չի բուժվել նախքան լրատվամիջոցների հետ շփվելը:

حجي يسقط في المستشفى أمام كاميرا #ناس_ناس وهو يطلق صرخة وجع!

حجي يسقط في المستشفى أمام كاميرا #ناس_و_ناس وهو يطلق صرخة وجع!

Posted by ‎Alsumaria TV قناة السومرية‎ on Tuesday, February 18, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ