![]()
Երեկ երգչուհի Սիլվա Հակոբյանի դստեր՝ Միլայի, ատամհատիկն էր, ինչպես նաև փոքրիկը տոնում էր իր 7 ամսականը: Այդ առթիվ Սիլվան և ամուսինը խնջույք են կազմակերպել և խնջույքի նկարներով կիսվել իրենց սոցցանցերում:
Նշենք, որ Միլան ապագա տնտեսագետ է:
Հիշեցնենք, որ 7 տարեկանից սկսած Սիլվա Հակոբյանը մասնակցել է մի շարք բարեգործական համերգների «Զատիկ» որբանոցում, կարմիր խաչի հիվանդանոցում, հայկական բանակում և այլ տեղերում։
Դպրոցն ավարտելուց առաջ նա ընդունվում է Երևանի ժամանակակից նվագախմբի քոլեջը։ Սիլվա Հակոբյանը մուտք գործեց հայկական շոու բիզնես 2006 թվականին իր «Գիշեր է» երգով, որը արժանացավ մի շարք մրցանակների և գրանցվեց որպես տարվա լավագույն հիթերից մեկը։
Նույն տարի իր «I like» երգով նա մասնակցեց Լոնդոնում BBC-ի «The Next Big Thing» միջազգային մրցույթին, որի 2000 մասնակիցների միջին Սիլվան շահեց Գրան պրի։ Ըստ BBC-ի վարկանիշի Սիլվան ճանաչվեց լավագույն 6 երիտասարդ երգչուհիներից մեկը աշխարհում։
![]()
![]()
![]()
![]()