![]()
Ռուբեն Մխիթարյանը հերթական հումորային տեսանյութն է պատրաստել՝ այս անգամ նվիրված մարտի 8-ին:
Տեսանյութին կից նա գրել է.
«Արամ MP3-ը իրոք կարողացել է ստեղծել նոր տասնամյակի ամենառոմանտիկ երգերից մեկը, որը այս հոլովակում կատարում են քաղաքականությամբ զբաղվող տղամարդիկ: Հարգելի կանայք: Եղեք միշտ սիրված, տարվա ամեն օր, չէ որ 12 ամիսներն էլ իրականում ձեր 12 միամսյակն են: ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻԴ: Իմ համար միևնույն է՝ դուք սև եք, թե սպիտակ: Դուք դուստր եք, քույր եք, կին եք և մայր: Ես Ձեզ սիրում եմ)))»:
![]()