![]()
Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը Ինստագրամի իր էջում ոչ միայն նոր դերերն ու նախագծերն է մշտապես ուշադրության կենտրոնում պահում, այլեւ իր յուրաքանչյուր նոր կերպար ու լուք: Նազենին նաեւ իր տեսակետն է հայտնում այս կամ այն խնդրի, հասարակական իրողությունների մասին։
Նազենին իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որին կից կատարել է հետեւյալ գրառումը․ «Կյանքի գույները մենք ենք ստեղծում, ու մենք էլ կորցնում: Բայց երբ, Աստծո կամոք, հանդիպում ես քո հարազատ հոգուն, ինչ էլ պատահի պիտի բաց չթողնես, չէ՞ որ դուք նույնն եք դառնում ժամանակի ընթացքում: Կորցրեցիր նրան`կկորցնես քո էությունն ու քո գույնը:
…Աշխարհի բոլոր բռնությունները սիրո պակասից են(…Հիվանդություններն ու պատերազմները` սիրո պակասից են… Սեր, անսահման Սեր եմ մաղթում բոլորիս, որ վերջապես ԲՈՒԺՎԵՆՔ համատարած չարությունից, ատելությունից ու կազմաքանդումից:
Քրիստոսավայել սերն է նորոգողը և ուժ տվողը. հանուն կյանքի և լույսի, հանուն մյուսի բարօրության ու երջանկության, հանուն ինքդ քո հավասարակշիռ սիրո և գնահատվածության: Աշխարհում ԱՄԵՆ ԻՆՉ փոխկապակցված է, մենք էլ` իրարով ենք կապված: Կամ այդ կապերը կդարձնենք ամուր հյուսք ու դրանով ավելի կզորեղանանք, կամ քարկապերի կույտի կվերածվենք` իսպառ խճճվելով ու կորցնելով մեր ինքնությունը:
Հ.Գ. Մարդ` ստեղծված Տիրոջ պատկերով ու նմանությամբ, պիտի լիներ սիրո «արտադրող», բայց դարձավ չարության ու նախանձի առևտրական»:
![]()
![]()