![]()
Փաշինյանը շարունակում է շրջայցը Լոռիում՝ ներկայացնելով մարզի կարևոր պատմամշակութային անկյունները և ցույց տալով Լոռու մարզի պոտենցիալը՝ որպես զբոսաշրջային ուղղություն: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի փոխանցած տեղեկությամբ` վերակառուցվել է նաև Լոռե բերդաքաղաք տանող ավտոճանապարհը՝ հիշեցնելով, որ Լոռե բերդն այս տարի նշում է իր կառուցման 1000-ամյակը։
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ բացի Ստեփանավանի դենդրոպարկից ու Լոռե բերդից, Լոռու մարզում կարևոր զբոսաշրջային ուղղություններ են նաև Քոբայրը, Հաղպատը, Սանահինը, Օձունը, Արդվին, Դսեղը, Ահնիձորը։
«Արդվինում շատ կարևոր աղբյուր կա, որին լոռեցիներն Օձի պորտ են ասում, մարդիկ հատուկ գնում են բժշկվելու այնտեղ։ Ուխտավայր է»,- հիշեց տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ ժողովրդական խոսքում ճարպիկ մարդկանց են ասում «օձի պորտից ջուր խմած»:
![]()