![]()
«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության հինգ պատգամավորներ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել Աշխատանքային օրենսգրքում:
Նրանք առաջարկում են օրենքում ավելացնել դրույթ, ըստ որի գործատուն իր տղամարդ աշխատակցի երեխայի ծնվելուց հետո 30 օրվա ընթացքում նրան տրամադրում է մինչև հինգ օր վճարվող արձակուրդ:
Ըստ հեղինակների՝ այս կարգավորման շնորհիվ նորածնի հայրը հնարավորություն կունենա վայելելու հայրության բերկրանքն ու հոգ տանելու իր երեխայի և նոր ծննդաբերած կնոջ մասին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
![]()