«Դուք էլ էիք պատռած թղթիկներ ճպպացնում. հետո գիտեք ի՞նչ եղավ». Անի Սամսոնյան

ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.

«Ախր, սիրելի մարդիկ, ինչու ծեծել կամ պատժել մեկին, երբ կան ավելի հզոր գործիքներ: Օրինակ`ֆեյսբուքում այդ մարդուն բարոյապես նվաստացնել, ոչնչացնել, դարձնել բոլորի քննարկման առարկան, ԴԱՏԱՓԵՏԵԼ և թույլ տալ, որ նրա նկատմամբ այս տիրույթում մարդիկ արտահայտեն իրենց սրտի ուզածը (սեռական հայհոյանք, սպառնալիք, հազար ու մի բան), ինչպես և արվում է մետրոյում հանդիպած աղջկա նկատմամբ: Այդպես եք փորձում լռեցնել մարդկանց:
Այո, ընդդիմադիրների ֆիզիկական անձեռնմխելիությունը դժվար թե մեկը ձեր բառապաշարով` «դուխ անի» խախտելու, այ հոգեկանն ու բարոյականը` չեն խոստանում:

Ինչ անես` կսովորեն քեզանից: Դուք էլ էիք պատռած թղթիկներ ճպպացնում: Հետո գիտեք ի՞նչ եղավ: Հեղափոխություն:

Ի՞նչ եք ուզում: Գիշեր ցերեկ աղոթենք ձեզ համար, որ դուք մեզ չեք ծեծում, մեր մեքենաները չեք վառում, չեք սպառնում, հա՞: Ինչու անել նման բաներ, երբ ֆեյսբուքի «դուխովները» կան ու կան:

Լավ կլիներ զբաղվեիք ու քննարկեիք ձերոնց, օրինակ Գևորգ Պապոյանին, ով պատգամավորի աթոռին է նստած, բայց դեռ իր կենսագրությունն է գրում ու ջնջում, գրում ու ջնջում…

Ամաչում եմ ձեր փոխարեն»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ