Կոյուղաջրերի մեջ նետված նորածնի կյանքը փրկվել է

Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում ռազմական ոստիկանության աշխատակիցները փրկել են նորածին աղջկա կյանքը:

Երեխային գտել են կոյուղաջրերի մեջ: Փոքրիկի լացի ձայնը լսել է հարևանուհին, ով զանգահարել է ոստիկանություն և հայտնել եղելության մասին: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության չորս աշխատակիցներ, ովքեր կոյուղաջրերից հանել են պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթված երեխային:

Փոքրիկը չի տուժել, նրան տեղափոխել են հիվանդանոց և լողացրել: Հայտնի չէ նրա տարիքը և թե որքան ժամանակ է անցկացրել կոյուղաջրերում:

Իրավապահ մարմիններն այժմ փնտրում են աղջնակի ծնողներին: Նրանք կասկածվում են սպանության փորձի մեջ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ