Հզոր մտքեր Աստվածաշնչից, որ կփոխեն քո կյանքը, սա պետք է կարդա յուրաքանչյուրը

Աստվածաշունչը Աստծո խոսքն է, որ կյանք է պարգևում, սովորեցնում է  ճիշտ և ազնիվ ապրել։ Մի խոսքով, հետևեք այս խորհուրդներին և  հավատացեք, կյանքը լիովին կփոխվի և կիմանաք, թե ինչ է իրական երջանկությունը։Այս մտքերը սովորեցնում են ապրել ազնիվ կյանքով, շտկել սխալները և ապրել աշխարհի հետ ներդաշնակության մեջ։ Այս մտքերը չեք գտնի ոչ մի դասագրքում։ Մեզ Աստված ստեղծել է իր կերպարանքով և մենք պետք է սիրենք իրար։

Մարդկանց նկատմամբ քո վերաբերմունքը  որոշում է քո իրական վերաբերմունքը Աստծո նկատմամբ։

Սիրիր մարդկանց, հոգ տար նրանց մասին սկսած հենց այս պահից  և կփառավորվես։

Սիրիր թշնամիներիդ, օրհնիր քեզ անիծողներին և աղոթիր քեզ նեղացնողների  համար։ Նա ով քեզ վիրավորել է, քեզ անիծել է, նա շատ ավելի վատ վիճակում է քան դու, նրա հոգին հաշմանդամ է։ Հիշիր, նեգատիվը նեգատիվ է ծնում,  այդ իսկ պատճառով չարին բարությամբ պատասխանիր։

Վստահիր Աստծուն, հետևիր նրա խոսքին, Աստված միշտ քեզ  հետ է։ Աստծո հետ կիսվիր քո վախերի, մտահոգությունների, մոլորությունների մասին, նա քեզ ցույց կտա ճիշտ ուղին։

Ներիր, երբ աղոթում ես, ներիր  բոլորին, որպեսզի Հայրը ների  քո երկրային մեղքերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ