«Այնպես որ շնորհավորեք երիտասարդ կնոջը…». Ռուբեն Մեհրաբյան

Ռուբեն Մեհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով վարչապետի հետ այսօր մետրոյում տեղի ունեցած տհաճ միջադեպին:  Գրառման մեջ մասնվորապես ասվում է.

Երիտասարդ կինն իրացրեց իր ընտրության իրավունքը, թեկուզ եւ անշնորհք, անմակարդակ ձեւով։ Իրավիճակի փոփոխությունն էլ հենց այն է, որ երիտասարդ կինը սանհանգույցում ծեծվելով չզոհվեց (Աստված մի արասցե), երիտասարդ կնոջ ընտանիքի անդամներին հաստատ աշխատանքից չեն հեռացնի, չեն ստիպի երկրից արտագաղթել, եթե ուսանող է՝ բուհից չեն հեռացնի եւ ապագայից չեն զրկի։

Այնպես որ շնորհավորեք երիտասարդ կնոջը․ նա ապրում է ազատ երկրում։
Հ․Գ․ մեկնաբանություններում՝ ոչ մի հայհոյանք, բլոկ եմ անելու։

Հիշեցնենք, որ մետրոյում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Վարչապետի նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ նա «Այո»–ի բուկլետներ է բաժանել ուղեւորներից՝ երիտասարդ մի աղջիկ, բուկլետը պատռել եւ նետել է դեպի վարչապետը, ինչին Փաշինյանն արձագանքել է.

«Նորմալ է, մենք հարգում ենք ձեր տեսակետը, ժողովրդավարությունը հենց դրա համար է»։

Երիտասարդ կինն իրացրեց իր ընտրության իրավունքը, թեկուզ եւ անշնորհք, անմակարդակ ձեւով։ Իրավիճակի փոփոխությունն էլ հենց…

Posted by Ruben H. Mehrabyan on Friday, March 6, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ