![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով վարչապետի հետ այսօր մետրոյում տեղի ունեցած տհաճ միջադեպին: Գրառման մեջ մասնվորապես ասվում է.
Եթե որոշ հաստագլուխների, հակաիշխանականների, հակահեղափոխականների ու մերժված կլանի հետնորդների թվում է, թե փողոցում կամ նույն մետրոյում վարչապետին անարգելով, անպատվելով, պատռած բուկլետը վարչապետի վրա նետելով ու քաղաքակիրթ աշարհի բոլոր նորմերն ու սահմաններն անցնելով ոտատակ են տալիս վարչապետի համբավն ու լեգիտիմությունը, ապա չարաչար սխալվում են…
Այսօրվա միջադեպով թերևս մեկ անգամ ևս ի ցույց դրվեց վարչապետի մեծահոգությունը, քարոզած ժողովրդավարությունը, երկրում տիրող ազատ խոսքի ու կամարտահայտման իրավունքը…
Սակայն ոչ մի դեպքում պետք չէ ժողովրդավարությունն ու ազատ խոսքի իրավունքը շփոթել ամենաթողության հետ, առավել ևս անցնելով քաղաքակրթության նորմերն ու սահմանները… չնայած որ էդ սահմաններն ու նորմերն անցնողներն ի ցույց են դնում սեփական պատկերը…
Իսկ մոլորյալներին ու մի փոր հացի դիմաց ծախվողներին կհիշեցնեմ տարիներ առաջ «Առագաստ» սրճարանում ընդամենը «Պրիվետ Ռոբ»-ի համար զուգարանում դաժան ծեծի արդյունքում սպանված Պողոս Պողոսյանին։
Ու այն, որ մետրոյում վարչապետի վրա պատռած բուկլետը քամահրանքով նետող երիատասարդ աղջիկն անվնաս տուն է հասել, ևս մեկ անգամ ապացուցում է, որ երկրում իշխում է ժողովրդավրությունն ու ժողովրդի իշխանությունը… և Հայաստնի իշխանությունները քաղաքական ճիշտ ուղղու վրա են …
«Այո»-ի ավելի լավ ու կազմակերպված քարոզ մերժված կլանի հետնորդները սրանից լավ չէին կարող անել… ստացված էր…
ՇնորհակալուՉուն
Եթե որոշ հաստագլուխների, հակաիշխանականների, հակահեղափոխականների ու մերժված կլանի հետնորդների թվում է, թե փողոցում կամ…
Posted by Taron Chakhoyan on Friday, March 6, 2020
![]()