«Ամուսնացե՛ք ինձ հետ». Վլադիմիր Պուտինին ամուսնության առաջարկություն են արել

Ռուսաստանի Իվանովո քաղաքի բնակչուհին ամուսնության առաջարկություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ վերջինիս պոլիկլինիկա այցելությունից հետո քաղաքացիների հետ զրույցի ժամանակ:

«Ամուսնացե՛ք ինձ հետ»,- բղավել է մի աղջիկ:

Պուտինը մի փոքր շփոթվել է: Նա աղջկա հետ մի քանի բառ է փոխանակել, ինչից հետո աղջիկը շնորհակալություն է հայտնել Պուտինին:

Ավելի ուշ հանդիպումներից մեկի ընթացքում Պուտինը պատմել է, որ Իվանովո կատարած աշխատանքային այցի ժամանակ իրեն ամուսնության առաջարկ են արել:

«Զեմ ցանկանում չնչին բաներ ասել, բայց դրանից չես կարող խուսափել: Իվանովոն միշտ անվանել են հարսնացուների քաղաք, և այսօր այստեղ ես էլ համապատասխան առաջարկություն ստացա, ինձ թվում է՝ տեսախցիկները աշխատում էին»,- ասել է ՌԴ նախագահը:

Նա նաև նշել է, որ իրեն առաջարկություն արած աղջիկն այժմ հայտնի կդառնա ողջ երկրով մեկ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ