Մետրոյում երիտասարդ աղջիկը պատռեց բուկլետը եւ նետեց Փաշինյանի ուղղությամբ

Մետրոյում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Վարչապետի նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ նա «Այո»–ի բուկլետներ է բաժանել ուղեւորներից՝ երիտասարդ մի աղջիկ, բուկլետը պատռել եւ նետել է դեպի վարչապետը, ինչին Փաշինյանն արձագանքել է.

«Նորմալ է, մենք հարգում ենք ձեր տեսակետը, ժողովրդավարությունը հենց դրա համար է»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվ է մտել Երեւանի Մետրոպոլիտենից եւ կից գրառում է կատարել.

«Քարոզարշավ եմ անում Մարիամի եւ Շուշանի հետ»։

Փաշինյանը դուստրերի հետ Մետրոյի ուղեւորներին նախընրական քարոզարշավի շրջանակում «Այո»–ի բուկլետներ է բաժանել, այնուհետեւ բարձրացել է ավտոբուս եւ այնտեղ էլ բուկլետներ բաժանել։

էս երևույթին չգիտեմ ինչ անուն տամ…Կարելի էր քաղաքակիրթ ձևով հետ վերադրձնել վարչապետին բուկլետը կամ քաղաքակիրթ ձևով դժգոհություններ հայտնել վերջինիս աշխատելաոճի ու վարած քաղաքականության մասին, բայց էս տարբերակն ամեն դեպքում ինձ համար անընդունլի է… առավել ևս երբ դա արվում երիտասարդ աղջկա կողմից…Չէ, էս աղջկան չեմ անպատվելու ու ավել բան էլ չեմ ասելու … ինքն իրա պատկերն արդեն իսկ ցույց տվեց…Էս տարբերակն ու նման վերաբերմունքը ժողովրդավարություն քարոզող պետության առաջին դեմքի նկատմամբ՝ առնվազն անընդունելի է…

Posted by Taron Chakhoyan on Friday, March 6, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ