![]()
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանն ինքնաբացարկ չհայտնեց:
Քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ Դանիբեկյանը հրապարակեց այս որոշումը՝ այդպիսով մերժելով պաշտպանական կողմի միջնորդությունը:
Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ այսօրվա նիստը հետաձգեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 10-ին՝ ժամը 13:00-ին:
![]()