![]()
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը խորհրդարանի միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, անդրադարձել է իրավապահ համակարգի գործողություններին:
«Իրավապահ համակարգի գործողություններից ո՞վ է գոհ: Մի հատ դուրս եկեք հարցրեք, էս 100 տարի է, գո՞հ է, թե՞ ոչ»,-ասաց Ղուկասյանը:
Անդրադառնալով երեկ Արամ Վարդանյանի տանը և հարակից տներում լայնածավալ և անհետաձգելի օպերատիվ-հետախուզական, քննչական գործողությունների կատարմանը՝ Ղուկասյանն ասել է հետևյալը.
«Միանշանակ դեմ եմ երեխաներին վախեցնելուն: Եթե մարդը հանցանք է գործել, թող դատեն, բայց եթե ոչ մի բան չեն ապացուցում, մարդկանց հետևից են ընկել, ես միշտ դեմ եմ եղել այդպիսի ոտնձգություններին»:
![]()