Ինչու է Սիրուն Մինասը բացակայում Women’s Club-ի նոր եթերաշրջանի անոնսից

Women’s club-ի նոր եթերաշրջանը շուտով հասանելի կլինի «Շանթ» հեռուստաընկերության եթերում, նախագծի անոնսային հոլովակում բացակայում է Սիրուն Մինասը, ինչը շատերին հիմք է տվել կարծելու, որ նա դուրս է եկել նախագծից: Սիրունը բացակայել է նաև թիմի՝ ամերիկյան համերգների զգալի մասից:

Սիրունը նշեց, որ նոր եթերաշրջանի նկարահանումները կայացել են ԱՄՆ-ում, ինքն ուշ է միացել թիմին, արդյունքում բաց է թողել առաջին երկու եթերը: Նա ժպիտով հավելեց, որ հեռուստադիտողներին իրեն կտեսնեն նախագծի երրորդ եթերաշրջանում։

Սիրունից հետաքրքրվեցինք, թե ինչու չի մասնակցել ԱՄՆ-ում կայացած բոլոր համերգներին, իր լուսանկարը կար պոստերների վրա:

Նա նշեց, որ պատճառն ամուսնու՝ Ռաֆայելի հետ Շվեյցարիա մեկնելն էր: Սիրունը ոչ միայն ուշ է միացել Women’s club-ի թիմին ԱՄՆ-ում, այլև շուտ է լքել նրանց, ինչի արդյունքում բաց է թողել նաև նախագծի անոնսի նկարահանումները: «Այդ շրջանում ես արդեն պետք է վերադառնայի աշխատանքի»,- պարզաբանեց նա:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ