Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա մոտ ներքին արյունահոսություն է եղել. նրան այժմ․․․

Մարտի 5-ին՝ ժամը 15:00-ի սահմանում, «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» է տեղափոխվել 13-ամյա աղջիկ: Նրա վրա եղել են բռնության հետքեր, աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Ինչպես «Այսօր» լրատվականին փոխանցել է հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանը, աղջկան այժմ վիրահատում են, նրա մոտ, նախնական տվյալներով, ներքին արյունահոսություն է եղել:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Մարտի 5-ին, ժամը 15․40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել են աղջկա մոր՝ 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով։

Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Գյումրու ոստիկանները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ: Արդյունքում հայտնաբերվել և հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա մի տղամարդ:

Նա ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին: Քննությունը շարունակվում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ