![]()
Երգչուհի Լիլիթ Կարապետյանն Ինստագրամի իր էջում շնորհավորել է Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձը: «Սթորի» բաժնում արված հրապարակման մեջ Լիլիթը նշել է, որ «կարոտն անտանելի է»:
Նա նաև հրապարակում է արել էջում և գրել. «Ծնունդդ շնորհավոր, ՍՊԱՐԱՊԵՏ: Ծնունդդ շնորհավոր, արդար, շիտակ, հզոր, անվախ, ծնողասեր, կնամեծար, ընկերասեր, արվեստասեր, բնություն սիրող, արժեքներ գնահատող, Հայրենասեր: Ինչքան սեր կար քո մեջ, ինչքան երազանքներ ունեիր, որոնք մնացին անավարտ»:
Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 61 տարեկան:
![]()
![]()
![]()
![]()
![]()