![]()
Արցախի Հանրապետության կառավարությունը իրազեկում է, որ մի շարք գերատեսչությունների ներգրավմամբ իրականացվում են համալիր միջոցառումներ՝ սուր շնչառական վարակների և նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու ու հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու համար:
«Ընդհանուր առմամբ, ախտորոշումը ճշտելու նպատակով, երեք տասնյակից ավելի փորձանմուշ է ուղարկվել ՀՀ, և ըստ առողջապահության նախարարության տրամադրած տվյալների՝ առ այսօր բոլոր պատասխանները բացասական են:
Այս պահի դրությամբ ևս երկու կասկածելի դեպքի փորձանմուշ ուղարկվել են ՀՀ և գտնվում են հետազոտման փուլում:
Խնդրում ենք վստահել միայն կառավարության և պաշտոնական մարմինների կողմից տարածվող լուրերին՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հարգելի՛ քաղաքացիներԱրցախի Հանրապետության կառավարությունը իրազեկում է, որ մի շարք գերատեսչությունների ներգրավմամբ…
Posted by Արցախի կառավարություն / Artsakh Government on Thursday, March 5, 2020
![]()