Տղամարդկանց բողոքը Մարտի 8-ի դաժան ծախսերի մասին․Գրիգ — «Մարտի 8 ա»

Հումորիստ Գրիգի երկրպագուների համար գաղտնիք չէ, թե իր «սթենդ ափ»-երում նա որքան մեծ տեղ է հատկացնում կանանց ու աղջիկներին։ Հումորիստը չի շրջանցել Մարտի 8-ի տոնը, որի մասին այս անգամ ոչ թե խոսելու է, այլ երգելու։

Նախորդ տարեվերջին առաջին անգամ երգով ու տեսահոլովակով հետևորդներին ներկայանալուց հետո նա որոշել է տոնական տրամադրությամբ ևս մի տեսահոլովակ նկարահանել։

«Մարտի 8» երգը ստեղծվել է ընդամենը մի քանի օրում, Գրիգն այն իրականացնրել է «Տոն ա արա»-ի նույն թիմի հետ։ «Ayy Macarena հայտնի երգի Tyga-ի տարբերակն ենք վերցրել։

Տեսահոլովակի ռեժիսորը Վահան Եփրեմյանն է, օպերատորը՝ Աբրահամ Մեղրիկյանը, բառերը գրել եննք ես, Վանը ու Արմեն Սարգսյանը, խորիոգրաֆը Սոնան է։ Այն, որ Սոնան չի ներկայանում իմ տեսահոլովակներում, պատահական դարձավ ավանդույթ, բայց, հուսով եմ, շուտով այդ ավանդույթը կխախտենք»,-ասաց հումորիստը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ