![]()
Ադրբեջանում հայտնաբերել են ևս 3 մարդու, որոնք ունեն նոր կորոնավիրուսի վարակ։ Այսպիսով՝ Ադրբեջանում վարակակիրների քանակը հասել է 6-ի։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Վարակակիրները երեքն էլ Իրանից են ժամանել Ադրբեջան։ Նրանցից մեկը Գերմանիայի քաղաքացի է։ Մյուս երկուսը Ադրբեջանի քաղաքացիներ են՝ 1994 և 1999 թվականներին ծնված։ Երկու ադրբեջանցիները Իրանում էին՝ սովորելու նպատակով։ Նրանք երկուսն էլ ուսանում էին Ղոմ քաղաքում, որտեղից էլ սկսվեց վարակի տարածումը Իրանում։
Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ 3 նորահայտ վարակակիրների վիճակը լավ է, նրանք ջերմություն կամ գանգատներ չունեն։
![]()
![]()