![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-ամյակի առիթով այցելել է Երկրապահ կամավորականների միություն։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երկրապահ կամավորականների միությունում մասնակցել է սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը։ Փաշինյանն ընդգծել է՝ Վազգեն Սարգսյանի գործունեությունը՝ որպես ազատամարտիկի, արտահայտությունն էր այն հավատի, որ մարդը կարող է ունենալ ինքը իր ուժերի նկատմամբ, փոխել սեփական ժողովրդի ճակատագիրը, սեփական ժողովրդի ապագան:
«Ես կարծում եմ՝ այդ հավատը 90-ականների սկզբին հենց Վազգեն Սարգսյանի մեջ է ծնվել և վարակել է հարյուրավոր, հազարավոր մեր ուրիշ հայրենակիցների, այդ հավատի շնորհիվ է, որ տեղի է ունեցել հաղթանակը Արցախյան ազատամարտում»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ այսօր երկրի քաղաքական եւ զինվորական վերնախավն այցելել էր նաեւ Եռաբլուր պանթեոն:
Իմ խոսքը Երկրապահ կամավորականների միությունում սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը։
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Thursday, March 5, 2020
![]()