![]()
Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով այսօր Եռաբլուր է այցելել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը: Հեղափոխությունից հետո արդյո՞ք մենք ապրում ենք Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանում. այս մասին հարցրել են լրագրողները Միքայելյանին:
«Հեղափոխությունը շատ վաղ անցյալում չի եղել, նոր է եղել և մենք ձգտելու ենք ապրել այն Հայաստանում, որը Վազգենն էր նշում: Պետք է կարողանանք անառիկ պահել մեր սահմանները, կարողանանք զարգացնել մեր տնտեսությունը: Եթե ունենանք հզոր տնտեսություն, կունենանք հզոր բանակ: Միշտ լինենք համախմբած»,- ասել է Միքայելյանը՝ հավելելով, որ քայլ առ քայլ գնում ենք դեպի այն Հայաստան, որի մասին երազում էր նաև Սպարապետը:
Սասուն Միքայելյանն էլ հիշել է Վազգեն Սարգսյանի այն խոսքերը, թե մեր երկրի սահմանները գծվել են արյամբ, պետք է ամրապնդվեն քրտինքով:
Մանրամասները՝ տեսանյութում:
![]()