![]()
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Պայմանավորված Աֆրիկայի հյուսիսային շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ, մարտի 8-10-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար բարձրանալու է ևս 4-5 աստիճանով։
Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն մարտի 9-10-ին, Սյունիքի և Տավուշի հովիտներում` հասնելով +20․․․+24, Արարատյան դաշտում և Երևանում` +20․․․+21 աստիճանի։
Եթե վերջին 3 օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 4-6 աստիճանով, ապա արդեն մարտի 9-10-ին այն նորմայից բարձր կլինի 8-10 աստիճանով»:
Պայմանավորված Աֆրիկայի հյուսիսային շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ, մարտի 8-10-ին օդի…
Posted by Gagik Surenyan on Thursday, March 5, 2020
![]()