![]()
Օրեր առաջ համացանցում հայտնվել էր Emirates Airlanes ավիաընկերության «Boing» 777 ինքնաթիռի լուսանկարը, որը ամբողջովին պատված էր ադամանդով։
![]()
Լուսանկարը համացանցում մեծ աղմուկ էր բարձրացրել, մարդիկ բողոքում էին նշելով, որ այդքան գումարով ավելի ճիշտ կլիներ օգնել երեխաներին, որոնք ունեն դրա կարիքը, այլ ոչ թե այսպիսի շոու կազմակերպել։
![]()
Սակայն ինչպես պարզվեց այդ նկարը ընդամենը ֆոտոշոփի արդյունք է։
![]()
Նախկին ատամնաբույժ Սառա Շաքիլը գտնվելով Իսլամաբադի օդանավակայանում լուսանկարել է ինքնաթիռը և ֆոտոշոփով ձևափոխել ինքնաթիռի տեսքը։
Նախկինում Շաքիլը ձևափոխել էր նաև Միլանի մայր տաճարը։
![]()
![]()
![]()
![]()
![]()