«Ով խոսի ատելության մթնոլորտից, էս տեսանյութը մտցրեք գրպանը». Սերգեյ Դանիելյան

Դեկտեմբերի 23-ի ԱԺ արտահերթ նիստի ընթացքում լրագրողների հասցեին հնչեցրած իր հայհոյանքներով լի արտահայտությամբ աչքի ընկավ հերթական ՀՀԿ-ականը: ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, նիստի ընթացքում ակցիա իրականացնող լրագրողներին մատնացույց անելով` գոռաց. «ս… արեք դրանց»:

Բայց սա, ինչպես հիշում եք, առաջին դեպքը չէ, երբ պաշտոնյաները, բնականաբար, հիմնականում ՀՀԿ-ականներն ու նրանց կցված ՕԵԿ-ականները, հրապարակայնորեն վիրավորում կամ հայհոյում են քաղաքացիներին, լրագրողներին:

Մենք ստորեւ փոքրիկ ծաղկաքաղ ենք կատարել վերջին մի քանի տարիների լրահոսից եւ ձեզ ենք ներկայացնում իրենց ոչ ադեկվատ պահվածքով աչքի ընկած պետական պաշտոնյաներին: Հնարավոր է, որ եղել են էլի դեպքեր, որոնք որոնողական ցանցում մենք չենք գտել: Եթե կան նման հղումներ, որը  վրիպել, ապա կարող եք մեզ ուղարկել դեպքերի մասին տեղեկատվությունը, եւ մենք կամբողջացնենք ցանկը:

Եւ այսպես:

ՀՀԿ-ական պատգամավոր Նահապես Գեւորգյանը` Նովոն այս տարվա մարտին ԱԺ միջանցքում բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցրել լրագրողների հասցեին:

Տարածելու ենք ձեր արածները!!!

Ուշադիր նայեք, հիմա էս մարդկանց թիմակիցները խոսում են վիրավորանքներից, սպառնալիքներից, ատելության խոսքից ու ատելության մթնոլորտ տարածելուց։Չե՛նք մոռացել՝ ինչեր էիք անում։Տարածելու ենք ձեր արածները!!!Միացեք մեզ ➡️➡️➡️ YerevanPress.com 👍

Posted by YerevanPress.com on Friday, November 22, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ