48-ամյա կինը ծննդաբերել է իր առաջնեկին «Հայ Մանուկ» ծրագրի շնորհիվ, եւս 55 անզավակ ընտանիք ԱՄԲ անելու հնարավորություն կստանա

48-ամյա Կարինե Գեւորգյանը 5 ամիս առաջ ծննդաբերել է իր առաջնեկին՝ Բաղդասարին: Մինչ այդ շուրջ 6 տարի նա եւ նրա ամուսինը երազում էին երեխայի մասին:

Ասոցիացիան օգնեց ֆինանսավորել ԱՄԲ պրոցեդուրան, որի շնորհիվ Կարինեն հղիացավ:

«Դա իմ կյանքի լավագույն իրադարձությունն է»,- նշեց Կարինեն:

Նրա խոսքով՝ ինքը մտավախություն ուներ, որ տարիքի պատճառով իր մոտ կարող էին բարդություններ առաջանալ, սակայն հղիությունը հանգիստ է անցել, եւ 2019 թվականի հոկտեմբերի 11-ին նա երեխա է ունեցել: Երեխային անվանել են Բաղդասար:

Շուտով Բաղդասարը 5 ամսական կդառնա: Նա հետաքրքրասեր է եւ շատ համակրելի: Կարինեն իրեն աշխարհում ամենաերջանիկ կանանցից մեկն է համարում:

Բաղդասարը 20 երեխաներից մեկն է, որոնք արդեն ծնվել են շնորհիվ «ՀԱՅ» ասոցիացիայի եւ «Հայ Մանուկ» ծրագրի: Օրերս ծրագրի շահառուներից մեկը երկվորյակ աղջիկներ է ծննդաբերել:

Նյութի աղբյուր՝ news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ