Չինացի վարսահարդարները կորոնավիրուսով չվարակվելու համար հաճախորդներին «հեռվից» են սպասարկում

Չինացի վարսահարդարները հետաքրքիր ու ինքնատիպ եղանակ են գտել իրենց հաճախորդներին սպասարկելու և միաժամանակ կորոնավիրուսով չվարակվելու համար:

Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են պաշտպանիչ հագուստներով և դիմակներով չինացի վարսահարդարներն աշխատում գրեթե մեկ մետր երկարություն ունեցող ձողին ամրացված ածելիներով, խոզանակներով, վարսահարդարիչներով:

Չինաստանի կենտրոնական Հենան նահանգում գտնվող վարսահարդարման այս սրահի տնօրենը լրատվամիջոցներին հայտնել է, որ իրենք այդ քայլին են դիմել՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Նշվում է, որ հրապարակված լուսանկարներն ու տեսանյութերը կարճ ժամանակում տարածվել են համացանցում, միլիոնավոր դիտումներ են գրանցել: Հետևորդները, իրենց հերթին, զվարճալի մեկնաբանություններ են թողել հրապարակումների տակ:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ