Բոլորդ Մանվել եք ու Մանվելից էլ մի քանի գլուխ ցածր ստահակներ․․․

Գոհար Ասոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Քոչարյանը, Սերժը, Վիտալին ու Բակոն` զրո կարևորության խնդիրներ են այն մեծ հարցի դիմաց, որին նրանք կարող են անվերականգնելի հարված հասցնել։ Այդ հարցը Արցախի ազատության հարցն է անկախ կամ Հայաստանին միակցված տարբերակով։ Այո, այս ոչնչությունները ունակ են Հայաստան-Արցախ հակամարտություն ստեղծելուն, սրելուն ու Արցախի ազատության հարցը տապալելուն։

Մենք բոլորս դժգոհ ենք հենց նրա համար որ Վիտալի Բալասանյանի այս հայտարարությունը պարունակում է Արցախ-Հայաստան մեր հայրենակիցների հակասությունների ծիլեր։ Նրանք հենց սրա վրա են դրել իրենց խաղադրույքը։ Որ իբր թե մենք Հայաստանցիներով նեղում ենք իրենց Արցախցիներին։ Իսկ իրականում մենք Հայաստանցիներով ու մեր եղբայր Արցախցիներով համատեղ ատում ու թքում ենք բոլոր թվարկված ոչնչությունների վրա ու ասում ենք ռադ եղեք մեր տեսադաշտից։

Դուք խառնակիչներ եք, և դուք անհայրենիք շներ եք, զբաղված եք միայն սեփական հարստացման հարցերի լուծմամբ։ Ինչքան գռփել ու լափել եք բավ է։ Դա լիուբոլ, նույնիսկ բազմապատիկ անգամ փակում է ձեր այն ծառայությունները որ իբր թե մատուցել եք Հայաստանին և Արցախին։ Զզվել ենք ձեզնից էլ, ձեր հերոսությունից էլ, ձեր ազգ ու տակից էլ։ Բոլորդ Մանվել եք ու Մանվելից էլ մի քանի գլուխ ցածր ստահակներ։

Գրառումը ներկայացված է առանց խմբագրման։

Քոչարյանը, Սերժը, Վիտալին ու Բակոն` զրո կարևորության խնդիրներ են այն մեծ հարցի դիմաց որին նրանք կարող են անվերականգնելի…

Posted by Gohar Asoyan on Tuesday, October 8, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ