![]()
Թուրքիայի Շանլըուրֆա քաղաքի հեռուստաալիքներից մեկի հաղորդավարը կոչ է արել նրանց, ովքեր իրենց օտարերկրացիներ են համարում, լքել Թուրքիան:
Հաղորդման եթերում հաղորդավարն անդրադարձել է թուրքական բանակի մասնակցությամբ սիրիական Իդլիբում տեղի ունեցած ռազմական բախումների թեմային:
«Կարող են լինել մարդիկ, ովքեր հավատում են, որ այս երկիրն իրենց հայրենիքը չէ, այս ժողովուրդն իրենցը չէ: Նրանց համար լավ հնարավորություն կա: Հիմա, երբ սահմանները բաց են փախստականների համար, դուք նույնպես կարող եք կորչել այստեղից: Կարող եք ասել՝ «Ես այս երկրի որդին չեմ», «հայ», «ես ռուսի թոռ եմ», «գերմանացու որդի», «անգլիացու թոռ»: Եթե այդպես է, ապա դարպասները բաց են, դուրս կորեք»,- մեջբերում է հրատարակությունը:
2020 թվականի փետրվարի վերջին Թուրքիան փախստականների համար բացել է Եվրամիության երկրների հետ սահմանը, որից հետո հազարավոր փախստականներ գնացել են Հունաստանի սահման՝ այն հատելու և ԵՄ-ում հայտնվելու համար:
![]()