Թուրք երգչի՝ Սայաթ-Նովայի երգի հայերեն կատարումը Ադրբեջանում հերթական հիստերիան է բարձրացրել

Թուրքական հեռուստաալիքներից մեկի հաղորդման ժամանակ թուրք հայտնի երգիչ և դերասան Օզջան Դենիսը հայերեն է կատարել Սայաթ-Նովայի «Քամանչա» ստեղծագործությունը, որն Ադրբեջանում հերթական հիստերիան է առաջացրել:

Ադրբեջանական ԶԼՄ-ները դերասանին մեղադրել են, թե իբր վերջինս ադրբեջանցի կոմպոզիտորի երգը վերագրել է Սայաթ-Նովային, ապա վիրավորական հայտարարություններ են հնչեցրել երգչի հասցեին, փոխանցում է «Արարատ նյուզ»-ը:

Իսկ ադրբեջանական Oxu.az կայքն, ավելի հեռու գնալով, մեջբերել է Ադրբեջանի աշուղների ասոցիացիայի նախագահի խոսքերը, որի համաձայն «Սայաթ-Նովան ադրբեջանցի է եղել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ