Կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 4 երկրում

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են հայտնաբերվել ևս 4 երկրում՝ Չիլիում, Ջիբրալթարում, Արգենտինայում ու Լիխտենշտեյնում: Այդ մասին են վկայում Ջոն Հոփկինսի անվան համալսարանի համակարգային հետազոտությունների կենտրոնի տվյալներն ու տեղի իշխանությունների փոխանցումները:

«Այսօր հաղորդել են վարակման առաջին դեպքի մասին»,- ասել է Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան:

Նախագահի խոսքերով՝ խոսքը 33-ամյա բժշկի մասին է, որն այցելել էր Սինգապուր:

«Նրա հետ շփված բոլոր անձինք կվերցվեն հսկողության տակ»,- ասել է երկրի ղեկավարը:

Ջիբրալթարում էլ վարակակիրը նոր է վերադարձել Հյուսիսային Իտալիայից: Հիմա նա ու նրա հետ շփում ունեցածները մեկուսացված են:

Արգենտինայում առաջին դեպքի մասին հաղորդել է առողջապահության նախարար Հինես Գոնսալես Գարսիան: Նախարարի խոսքով՝ վարակվածը Արգենտինա է եկել Իտալիայից: Հիմա հիվանդը գտնվում է Բուենոս Այրեսի մասնավոր հիվանդանոցներից մեկում: Նա մյուս հիվանդներից մեկուսացված է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ