![]()
Ազգային ժողովում քննարկվում է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ նախագծի փաթեթը ծավալուն է՝ կան կետեր, որոնց կողմ են, կան կետեր, որոնց կողմ չեն: Մարուքյանն ընդգծեց, որ նախագիծը կախյալ դատավորներ ունենալու մեխանիզմ է:
«Օրինակ՝ աշխատանքային կարգի խախտման համար կարելի է դատավորին կարգապահական վարույթի մեջ ներառել, օրինակ՝ երբ գործից ուշացել է, և ընկնել դատավորի հետևից, բայց երբ դատավորը մինչև գիշերվա 12-ը դատավճիռ է գրում, դա նորմա՞լ է»,- ասաց Մարուքյանը:
![]()