«Բացասական կարծիքներից որի՞ հետ հաշվի նստեմ, որ երգել չգիտե՞մ, որ գե՞ր եմ, թե՞ որ ՀՀԿ-ական եմ». Շուշան Պետրոսյան

Երգչուհի, 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանը նեղացած չէ, շարունակում է համերգներ ունենալ, սակայն դրանք չեն նկարահանվում, որովհետև, նրա խոսքով՝ կայանում են երկիրը պահող մարդկանց՝ զինվորների համար։ Այս մասին երգչուհին ասել է «168 թիվի»-ի եթերում:

Հարցին, թե ի վերջո 2018 թվականին հասարակության մի հատվածը մերժեց երգչուհի՞ Շուշան Պետրոսյանին, թե՞ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանին, նա պատասխանել է. «Չեմ էլ պարզել այդ հարցը, որովհետև այն շերտը, որն ինձ մերժում ու քարկոծում է, արհեստածին և կառավարվող շերտ է։

Ես նախընտրում եմ բանավիճել, համաձայնել կամ չհամաձայնել խոհեմ մարդկանց հետ։ Մնացածն ինձ չեն հետաքրքրում, իհարկե, գուցե խոսքս մեծամտություն համարվի, բայց դա այդպես է։ Եվ հետո, ինձ կասե՞ք, թե իմ հասցեին հնչած բացասական կարծիքներից ո՞ր մեկի հետ հաշվի նստեմ՝ նրա՞, որ մայրս ու հայրս են դասավորել իմ ճանապարհը, որ ես լավ երգիչ չեմ, երգել չգիտե՞մ, որ ես գե՞ր եմ, թե՞ որ ես հանրապետական եմ»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ