Վենետիկում 5000-ամյա հնությամբ թուր է հայտնաբերվել․ այն պատկանել է Ղևոնդ Ալիշանին

Համաձայն նոր ուսումնասիրությունների՝ աշխարհի ամենահին թրերից մեկը մոտ 5000 տարեկան է: Այն հայտնաբերվել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզու թանգարանում՝ որպես միջնադարյան հավաքածուի մաս:

Հազվագյուտ թուրը նման չէ աշխարհի ամենահին զենքերին: Այն պատրաստվել է մ.թ.ա. մոտ 3000 թ-ին և բերվել է Վենետիկ պատմական Հայաստանից՝ ժամանակակից Թուրքիայի արևելյան հատվածից: Այն պահվել է՝ որպես միջնադարյան հավաքածուի մաս:

Թուրը հայտնաբերվել է Կա Ֆոսկարի համալսարանի շրջանավարտ, հին զենքերի մասնագետ Վիկտորիա Դալարմելինայի կողմից: Այն հանվել է ցուցադրությունից՝ հետագա վերլուծության համար` ճշգրիտ որոշելու համար պատրաստման ժամկետները:

Դալարմելինան կասկածել է, որ այն ոչ թե միջնադարյան գտածո է, այլ ավելի հին թուր, որը նման է այն թրերին, որոնց նա հանդիպել էր իր հետազոտություններում: Մասնագետները կարծում են, որ թուրը Վենետիկ է բերվել Տրապիզոնից:

Այս մասին վկայում է նաև թրի հետ առկա թուղթը. թղթի վրա գրված հայերեն գրության մեջ ասվում է, որ թուրը պատկանել է հայտնի բանաստեղծ և գրող Ղևոնդ Ալիշանին, ով մահացել է Վենետիկում՝ 1901 թվականին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ