![]()
Գրեգորի և Զեփյուռ Չահրոզյանները չորս զավակների հետ հայրենադարձվել են Ավստրալիայից:
Նրանք առաջին անգամ են Հայաստանում, սակայն վստահ են` ունեն բոլոր դժվարությունները հաղթահարելու կամքը և գիտեն, որ հայ ինքնությունը պահպանելու միակ հուսալի հանգրվանը հայրենիքն է:
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն անձամբ է դիմավորել հայրենադարձ ընտանիքին ու բարի գալուստ մաղթել: Հանձնակատարի գրասենյակն արդեն ամիսներ շարունակ կապի մեջ էր ամուսինների հետ` փորձելով հնարավորինս հարթ դարձնել բազմազավակ ընտանիքի տեղափոխությունն ու ինտեգրումը հայաստանյան կյանքին:
![]()