![]()
ՌԴ Իրկուտսկում իրավապահ մարմինները հետախուզում են անցկացրել շրջանային «Ռոսսելխոզնադզորում», քանի որ պաշտոնյաներից մեկը կասկածվել է կաշառքի դիմաց անտառի արտահանման թույլատվություն տալու մեջ:
Հետախուզման ժամանակ պաշտոնյան իրավապահ մարմինների աչքի առաջ կերել է փաստաթուղթը, հայտնում է MK.ru-ն:
Այնուամենայնիվ, հանցագործության հետքերը թաքցնել նրան այդպես էլ չի հաջողվել: Փաստաթուղթն ուտելիս տղամարդը խեղդվել է, օգնության է հասել ուժայիններից մեկը, ով հարվածել է նրա մեջքին, որպեսզի նա դուրս նետի թուղթը բերանից:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ պաշտոնյայի ստացած կաշառքի չափը կազմում է 160 հազար ռուբլի:
![]()