![]()
Վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր լուսանկարով և կատաել է հետևյալ գրառումը.
Իմ ընկերոջ՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի թանկագին նվերը՝ Բոնբորը՝ կովկասյան զտարյուն հովվաշուն:
Նա կլինի մեր հինգերորդ շունիկը՝ Քայլոյից, Արջուկից, Ամպիկից, Մոլլիից հետո։ Շնորհակալ եմ:)
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնում հանդիպել է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցելու էին եկել ոչ միայն Թբիլիսիի, այլ նաև Սամցե Ջավախեթիի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչները:
Նիկոլ Փաշինյանի խոսքով` վերջին մեկուկես տարվա ընթացքում հենց այս բանաձևի վրա են հիմնվել հայ-վրացական հարաբերությունները: Վարչապետն ընդգծել է, որ երկու երկրներն այժմ ունեն բացառիկ լավ մթնոլորտ և Նիկոլ Փաշինյանի կարծիքով` երկկողմ հարաբերությունները նախկինում երբեք ավելի լավ չեն եղել, քան այսօր է:
Վարչապետը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը` հայ ժառանգության նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար: Գործադիրի ղեկավարի խոսքով` սա այն կարևոր գործոններից մեկն է, որը ձևակերպում է հայ-վրացական ժամանակակից հարաբերությունները:
![]()
![]()