Երեխաները ծեծել և սպանել են շան ձագերին. ահազանգ

Toma Toma անունով ֆեյսբուքյան օգտատերը Մենք և մեր Կենդանիները խմբում կիսվել է տեսանյութով և կից գրել.

«Էն ո՞ր սրիկան ա ասում, թե երեխան անմեղ արարած է: Էսօր մեր բակի շանը Դինգոյի Գոհարի ու Վահագն Հակոբյանի շնորհիվ տարանք ստերջացման:

Ես մի աման ճաշիկ սարքեցի, հետս տարա ձագուկներին, 5-ն էին… Երբ շանը դրեցինք մեքենան, Վահագը տարավ, ես ճաշ էի սարքում մի հատ փոքրիկ ժայռի վրա, որտեղ և թաքնվում են:

Տեսնեմ՝ մոտենում ա մի մարդ տարածքից ու ասում ա, որ երեխաները ծեծել են ձագերին ու սպանել:

Մինչև հասել եմ, փախան թուլեքը: 5 ձագից մնացին 2-ը, ահավոր սոված, մի շնչով կերան ճաշիկը: Սա էլ ապացույց չհավատացողներին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ