Ծառուկյանի հերթական բոցը ասուլիսի ժամանակ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ բժշկական դիմակի կարիք չունի։

«Ծառուկյանը դրա կարիքը չունի։ Բարի մարդկանց այդ վիրուսը չի կպնում», — ասաց նա։

Իսկ վարակի դեմ ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցներից Ծառուկյանը դժգոհ է։

«Մեկ ամիս առաջ պետք է հանձնարարություն լիներ հիվանդանոցների սեփականատերերին ու դեղատներին, որ իրենց անհրաժեշտ դեղորայքով ու դիմակներով ապահովեն։ Հիմա գրիպը եկել է հասել մեր դուռը, նայում ես՝ դիմակներ չկան, դեղորայք չկա»,- ասաց նա։

ԲՀԿ առաջնորդի համոզմամբ` իշխանությունը ժամանակին ականջալուր չեղավ այդ խորհրդին, հիմա էլ փորձում է արդարանալ։

Վարակի կասկածանքով մարդկանց Ծաղկաձոր տեղափոխելու մասին որոշումը ևս Ծառուկյանը չի ողջունում։ Նրա խոսքով` այն մեծ հարված է հասցրել զբոսաշրջային բիզնեսին։

Կառանավիռուսի կառանտյան )))

Posted by Taron Chakhoyan on Tuesday, March 3, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ