«Ես ուտում եմ վիրուսը, որպեսզի հանգստացնեմ ձեզ». Իրանում ձերբակալվել է կորոնավիրուսի տարածման դեմ կրոնական սրբավայրերը լիզելով պայքարող տղամարդը

Իրանում ոստիկանները ձերբակալել են կրոնական սրբավայրերը լիզած տղամարդուն:

Նախօրեին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է տղամարդը լիզում Մաշհադում շիաների հոգևոր առաջնորդ Իմամ Ռեզայի գերեզմանի շուրջ գտնվող մետաղական դարպասները: Այդկերպ ակտիվիստը կոչ էր անում պայքարել կորոնավիրուսի դեմ:

«Ես ուտում եմ վիրուսը, որպեսզի հանգստացնեմ ձեզ»,- ասում էր նա:

Լրագրողները մատնանշել են, որ Գաֆուրին COVID-19-ի դեմ այդ ճանապարհով պայքարող միակ տղամարդը չէ: Համացանցում տեսանյութ է տարածված, ըստ որի՝ նրանից բացի ևս 3 մարդ, այդ թվում 1 երեխա, լիզում են կրոնական սրբավայրերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ