![]()
Դոնի Ռոստովում տեղի պաշտոնյա Նատալյա Պրիլեպինային Առեւտրի աշխատողի օրվա կապակցությամբ մերկապարող են պատվիրել: Քաղաքի առեւտրի եւ կենցաղային սպասարկման վարչության պետի ծնկների վրա պարի տեսանյութը հրապարակվել է Mash-ի Telegram ալիքում:
Համացանցում հայտնված կադրերում չինովնիկը վառ զգեստով նստած է աթոռին, այն դեպքում, երբ նրա շուրջը պարում է մերկապարողը մեկ լողազգեստով։ Պարի ժամանակ Պրիլեպինան դիպչել է տղամարդու կրծքավանդակին եւ մեջքին։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Պրիլեպինան միջոցառմանը ներկայացել է արձակուրդից անմիջապես հետո։ Այժմ պաշտոնյան, իբր, գտնվում է հիվանդանոցում։
«Դուրս եկավ հաղորդավարը, սկզբում նա ամբողջությամբ հագնված էր, հետո անսպասելիորեն հանեց հագուստը, բայց դա ինչ-ինչ պատճառներով կտված է տեսանյութից։ Ես նույնիսկ փորձում էի ձեռքերով հրել նրան, երբ նա մոտեցավ», — պարզաբանել է Պրիլեպինան։
![]()