![]()
«Մարտի 1-ի դեպքից թեև 12 տարի է անցել ու իշխանություն է փոխվել, կարծում եմ՝ պետք է որ կամք լինի՝ բացահայտելու 10 սպանությունները, որից 3-ը, ըստ էության, բացահայտված է՝ «Չերյոմուխա» կիրառողները գիտենք՝ ովքեր են»,- ասել է փաստաբան Սեդա Սաֆարյանը:
Հարցին, թե կա՞ որևէ կապ Ռոբերտ Քոչարյանի գործողությունների, կայացրած որոշումների և 10 զոհերի միջև, Սաֆարյանը պատասխանել է. «Ե՛վ ուղղակի, ևʹ անուղղակի կապ կա։ Մուշեղ Սաղաթելյանի գործով ՄԻԵԴ գնահատականներում անգամ երևում է, որ և՛ զորքը, և՛ ոստիկանությունն անհամաչափ բռնի ուժ գործադրելով:
Դա շատ ուղղակի կապ է՝ երբ դիպուկահար ես բերում, երբ նռնակների արկղ ես բերում, և թույլ ես տալիս, որ երկրում այդպիսի իրավիճակ ստեղծվի, դու նաև պարտավոր ես նախատեսել և գիտակցաբար թույլ ես տալիս, որ այդ հետևանքները առաջանան։ Իրավունքի պատմության մեջ ուղղակի և անուղղակի դիտավորությունները շատ մեծ տարբերություն չունեն։
Ավելի հակված եմ ասելու, որ ուղղակի դիտավորություն է եղել Ռոբերտ Քոչարյանի գործողություններում և այդ բոլորն արվել են բացառապես վախի մթնոլորտ ստեղծելու համար և արտակարգ դրություն անունով ռազմական դրություն մտցնելու ռեժիմը դրա մասին է խոսում։ Կատարվածն ուղղված է եղել ռազմական դիկտատուրա մտցնելուն, դրանով նաև մի թևով՝ ժողովրդին վախեցնելու, որ այլևս այդ հանրահավաքները չկրկնվեին»:
![]()