«Հյուրընկալել եմ Քուվեյթի 14-րդ էմիրի դուստր Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահին»․ Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հյուրընկալել եմ Քուվեյթի 14-րդ էմիրի դուստր Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահին՝ համարձակ, հայրենասեր ու շատ նպատակասլաց մի կնոջ, ում անցած ուղին, գործունեությունն ու ծրագրերը ոգևորում և հիացնում են։

Առանձնակի հուզիչ էր իմանալ, որ Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահի տատիկը՝ Եղիսաբեթը, հայուհի էր․ 1915 թվականի Հայոց ցեղասպանության օրերին Զեյթունից գաղթել է Դեր Զոր և այնտեղ հանդիպել իր ապագա ամուսնուն։

Քուվեյթի արքայադուստրը ջերմությամբ էր հիշում տատիկին՝ հավելելով, որ նա մեծ ազդեցություն է ունեցել իր կյանքում և անընդհատ հորդորել է չհանձնվել ու պայքարել հանուն նպատակների։

Հյուրընկալել եմ Քուվեյթի 14-րդ էմիրի դուստր Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահին՝ համարձակ, հայրենասեր ու շատ…

Posted by Anna Hakobyan on Monday, March 2, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ