![]()
Կորոնավիրուսով վարակման դեպք արձանագրվելուց հետո մարդիկ մեծ քանակությամբ գնել են ախտահանիչ նյութեր, եւ այդ առումով երեկ խնդիր էր առաջացել, բայց այսօր արդեն խնդիրը վերացել է: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:
«Երեկ ալկոգելը կամ մյուս միջոցները պակասում էին, բայց իրավիճակն այսօր արդեն բոլորովին այլ է, դեղատներում կան ախտահանող միջոցներ:
Ավելին, ՀՀ-ում կա արտադրող «Արսանիտ» ընկերությունը, որը հիմա վերազինում է իր սարքավորումները եւ առաջիկա երկու օրվա ընթացքում կկարողանան մտցնել տեղական շուկա:
Նաեւ «Էկոֆարմ»-ի կողմից «Միստր G» ախտահանիչ նյութերի տեղական արտադրությունը ունենք: Այս շուկայում եւս որեւէ մեկը գին չի բարձրացրել»,-ասաց գեղամ Գեւորգյանը:
![]()