![]()
Խանութներից խուճապահար գնումներ անելու անհրաժեշտություն ընդհանրապես չկա, քանի որ Հայաստանը պարենային ապրանքների բավարար պաշար ունի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածման հետ կապված մարդկանց մտավախություններին ու խանութներից մեծաքանակ գնումներ կատարելուն։
«Մեր ունեցած շաքարավազի, ալյուրի ծավալն այնքան շատ է, որ մեկ տարի կբավարարի մեզ, ավելին՝ այս պահին որեւէ ապրանքի հետ կապված խնդիր չունենք»,- նշեց Գեւորգյանը։
Անդրադառնալով Իրանից ներկրվող ապրանքների որոշակի սահմանափակումներին՝ ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ Հայաստանը չունի Իրանից ներկրվող այն ծավալով ապրանք, որի բացակայության դեպքում մեր շուկայում կարող է դեֆիցիտ առաջանալ։
![]()