![]()
Վաղվանից սկսած՝ ունենք երեք արևառատ ու տաք օրեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նա նշել է, որ ջերմաստիճանը բոլոր մարզերում բարձրանում է 5-7 աստիճանով։ Մարտի 6-ից որոշակի ամպում է, բայց օդի ջերմաստիճանը չի նվազում։
Հիշեցնենք, որ մարտի 2-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Մարտի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 2-ի ցերեկը Երևանում սպասվում է թույլ անձրև, մարտի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Վաղվանից սկսած ունենք երեք արևառատ ու տաք օրեր, ջերմաստիճանը բոլոր մարզերում բարձրանում է 5-7 աստիճանով։ Մարտի 6-ից որոշակի ամպում է, բայց օդի ջերմաստիճանը չի նվազում։
Posted by Gagik Surenyan on Monday, March 2, 2020
![]()